Tert.am-ը գրում է.

Ապրիլին 2–ին Հայաստանում կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության (ԿԳԱ) զեկույցը, որում ըստ տարբեր բաժինների առանձնացված են մի շարք դրական կողմեր և առաջընթաց, որը վերաբերում է ընտրական գործընթացի նոր բարեփոխումներին:

Զեկույցում կարևորվում է, որ ընտրական բարեփոխումն իրականացվել է լայնամասշտաբ հանրային քննարկումների և լայնածավալ քաղաքական աջակցության պայմաններում: 

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջև հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձևավորելուն»,– ասվում է զեկույցում:

Կա նաև գնահատական գործընթացի վերաբերյալ և ըստ այդմ` «բարեփոխման գործընթացը եղել է բաց և համապարփակ,և փոփոխությունները հավանության են արժանացել իշխող և  ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից»։

Զեկույցը նշում է, որ նոր օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին ընտրողների ցուցակներին և նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին և դիմումներին, ինչպես նաև քարոզչությանը և նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել