Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի երկրորդ կարգի հաշմանդամության նպաստը ամիսներ շարունակ դադարեցնելուց հետո վճարել են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը:

«Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին զինվորական հաշմանդամության համար տրվող կենսաթոշակը նրա ընտանիքն արդեն ստացել է»,-ասաց Բաղդասարյանը:

ԼՂ պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն տարածեցին՝ հայտնելով, որ կենսաթոշակի ամենամսյա վճարումները չեն դադարեցվել, և նրա հարազատները քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից վավերացված լիազորագրով կարող են այն ստանալ:

Ի պատասխան ԼՂՀ ՊՆ հայտարարության, հունվարի 13-ին Պավլիկ Մանուկյանի պաշտպանը հայտնել էր, որ լիազորագիրը Պավել Մանուկյանի կողմից տրվել է 2016թ. հոկտեմբերին, ինչը ներկայացվել է «Արցախփոստին», սակայն վերջինս հրաժարվել էր վճարել նպաստը՝ պահանջելով Պ. Մանուկյանի ներկայությունը։


«Դրանից հետո եղել է իմ հեռախոսազրույցը զինկոմ Մ. Ավշարյանի հետ, ով չվճարելը պայմանավորել էր կառավարության սահմանված կարգով: Լավ կլիներ, որ ՊՆ-ը հարցի լուծումը տար մինչև մամուլի արձագանքը»,- ասաց Հարություն Բաղդասարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել