Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում անմիջապես վերացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, սակայն չի բացառում, որ ապագայում դա կանի: Այդ մասին նա հայտարարել է Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
Ինչպես հաղորդում է պարբերականը՝ մասնավոր հարցազրույցում Թրամփը հայտարարել է, թե մտադիր է պահպանել նախագահ Բարաք Օբամայի կառավարության կողմից սահմանված պատժամիջոցները գոնե ինչ-որ ժամանակով: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «Եթե մեր հարաբերությունները կարգավորվել են և Ռուսաստանն օգնում է մեզ, ապա ինչի համար է պետք պահպանել պատժամիջոցները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել