Image result for mosulՄոսուլի այսօրվա բախումներից մի հատված, որը ներկայացնում է Իսլամական պետության ալ-Ամակ լրատվական ռեսուրսը: Իսլամականները ցույց են տալիս, որ վերահսկում են քաղաքի թաղամասերն ու փողոցները:

Իրականում իրաքյան կառավարական ուժերը վերջին մի քանի օրում զգալի առաջ են գնացել:
Այսօր մարտեր են տեղի ունենում արդեն Մոսուլի համալսարանի մոտ, մի քանի կառավարական շենքեր անցել են իրաքյան բանակի վերահսկողության տակ, վերջինս վերցրել է Տիգրիսի վրա գտնվող երկրորդ կամուրջն ու աստիճանաբար շարժվում դեպի հյուսիս:
Այս հաջողություններն են պատճառը, որ Իրաքի վարչապետն այսօր հայտարարեց Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունների սկիզբը:
Անկեղծ նշեմ, որ իրաքյան կառավարական ուժերի վերջին երկու օրվա առաջխաղացումն ինձ համար անակնկալ էր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել