Image resultLurer.com-ը գրում է․

ԱՄՆ-ի ոսկեդրամի վրա առաջին անգամ հայտնվել է աֆրոամերիկուհու դիմանկար՝ Ազատության արձանի կերպարով: Այդ մասին հայտնել է երկրի գանձապետարանը:

ԱՄՆ-ի դրամահատարանը եւ գանձապետարանը հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել են աֆրոամերիկուհու պատկերով ոսկեդրամը, որը նվիրված է Ամերիկայում մետաղադրամների հատման 225-ամյակին:

Ի տարբերություն նախորդ դասական դիզայնի, նոր մետաղադրամը պատկերում է Ազատության արձանը թխամորթ կնոջ կերպարով՝ աստղերով թագը գլխին: Դիմանկարից ձախ գրված է ԱՄՆ-ի դրամահատարանի հիմնադրման տարեթիվը՝ «1792», վերեւում՝ (Liberty) «ազատություն» բառը, աջից՝ «2017» եւ ներքեւում՝ «մենք հավատում ենք Աստծուն»(In God We Trust): Մետաղադրամի դարձերեսին դրվագված է թռչող արծիվ:

Ինչպես նշված է գանձապետարանի մամուլի տեղեկագրում, դա առաջին մետաղադրամն է նմանների շարքում, որտեղ Ազատության արձանը պատկերված կլինի ասիացի, լատինամերիկացի կնոջ եւ հնդկացի ամերիկուհու տեսքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել