Tert.am-ը գրում է.
 Պետք է սպասել, թե Թրամփը ինչ հայտարարություններ կանի, արտաքին քաղաքականության ուղենիշները հասկանալի լինեն, և նոր հայտարարություններ անել․ Tert.am-ի հետ զրույցում,  խոսելով մեր տարածաշրջանում սպասվող ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխություններից ՝ կապված պետքարտուղարի պաշտոնում  ռուսամետ համարվող Ռեքս Թիլերսոնի անձի հետ, այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը:
 «Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ այս տարածաշրջանին վերաբերող զարգացումները անպայման պետք է դիտարկվեն Ռուսաստանի հետ եղած հարաբերությունների շրջանակում. ինչպիսին կլինեն ԱՄՆ-ի՝ Ռուսաստան հետ հարաբերությունները, ինչպես կընթանան դրանք: Դրան զուգահեռ մենք որոշակի շեշտադրումներ կարող ենք նկատել նաև մեր տարածաշրջանում»,- ասաց նա:
 Նա չափազանցված համարեց Ռեքս Թիլերսոնի վերաբերյալ եղած «ռուսամետ» որակումը: «Ամերիկյան քաղաքականության մեջ չեն կարող լինել ռուսամետներ, կարող են լինել քաղաքական գործիչներ, որոնք հակված են իրենց հարաբերությունները բարելավելու Ռուսաստանի հետ: Դա ռուսամետություն չէ, բայց նշանակում է, որ որոշակի փոփոխություններ կլինեն քաղաքականության մեջ, եթե այդ թիմը լինի աշխատանքի մեջ»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել