Երբեմն հնարավոր է ապրել շատ տարիներ՝ այդպես էլ չիմանալով այնպիսի հասարակ բաներ, ինչպիսին, օրինակ, սերուցքի տուփը ճիշտ բացելն է: Ձեզ ենք ներկայացնում 10 ապրանքներ, որոնք հնարավոր է բացել արագ և հարմար, սակայն դրա մասին մինչ այժմ չգիտենք:

 

Շաքարավազի տուփ

Այս տուփերի հեղինակը Բենջամին Էյզենշտադն է: Այն ոչ թե հարկավոր է անկյունից պատռել, այլ պետք է կիսել մեջտեղից, և շաքարավազն անմիջապես Ձեր բաժակի մեջ կհայտնվի:

 

Pringles չիպսեր

Ավելի հեշտ կլինի ուտելը, եթե ծալած թուղթ դնեք տարայի մեջ:

 

Սովորական չիպսեր

Ինչ-որ սուր բանով հարկավոր է անցք բացել տուփի մեջտեղում, և չիպսերը կարող եք հյուրասիրել բոլորին:

 

Եփած կարտոֆիլ

Կարտոֆիլի շրջանագծով դանակով կտրվածք արեք: Եփեք այն, ապա լվացեք սառը ջրով: Այժմ կեղևն առանձնացնելը առավել քան հեշտ կլինի:

 

Tic Tac

Բավարար է շրջել տուփը, և կոնֆետները իրենք իրենց դուրս կգան փականի վրայի հատուկ փոսիկում:

 

McDonald’s-ի սուրճ

Հարկավոր չէ սուրճի կափարիչը ամբողջովին բացել: Դրա համար հատուկ տեղ կա նախատեսված, որը ուղղակի անհրաժեշտ է թեքել, և այն կֆիքսվի այդ դիրքում:

 

Տուփով հյութեր

Տուփի անցքը հիմնականում գտնվում է անկյուններից մեկին մոտ: Անհրաժեշտ է հյութը բաժակի մեջ լցնել այնպես, ինչպես լցնում են բենզինը տարայի միջից՝ պահել տուփն այնպես, որ անցքը գտնվի վերին մասում: Այդպես հյութը կլցվի հավասարապես:

 

Կոկոս

Ուշադիր նայեք կոկոսին և գտեք երեք, իրար կողք-կողքի գտնվող սև կետեր: Լայնացրեք անցքերից մեկը սուր դանակով, ձողիկ դրեք դրա մեջ և խմեք հյութը: Կոկոսը կիսելու համար անհրաժեշտ է մտովի մի շրջանագիծ գծել մրգի շուրջ, որը կեսից քիչ ավելի մոտ կգտնվի այդ երեք սև կետերին: Հարվածեք այդ շրջանագծով, և կոկոսը կբացվի:

 

Շոկոլադ Toblerone

Շոկոլադի ատամիկները հարկավոր է սեղմել դեպի ներս, դեպի կողքի ատամիկը, այլ ոչ թե դեպի դուրս:

 

Շամպայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել