Image result for արտահանումՀայաստանում արտահանումը ՀՆԱ-ի կազմում դեռևս ունի փոքր տեսակարար կշիռ. 2015 թվականին ապրանքների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 15.4%, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանումը` 29.8%: Չնայած 2016 թվականին արտահանման կանխատեսվող զգալի աճին, ՀՆԱ-ի նկատմամբ ապրանքների արտահանման հարաբերակցության ցուցանիշը կմնա ցածր՝ մոտավորապես 18%:

Խնդրահարույց է մնում նաև արտահանման կենտրոնացման մեծ աստիճանն շուկաների, այնպես էլ արտահանվող ապրանքատեսականու մասով: Բացի այդ անբավարար է դեպի հարևան պետություններ ապրանքների արտահանման ծավալը: Այնինչ՝ արտահանման ծավալների մեծացումը և ոլորտի խնդիրների լուծումը ՀՀ տնտեսության համար ունեն առանցքային նշանակություն. Հայաստանը, հանդիսանալով փոքր ներքին շուկայով երկիր և ունենալով մասշտաբի էֆեկտի բացակայություն, պետք է զարգացման մոդելը կառուցի արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճի վրա:

Այս հանգամանքը հաշվի առնելով նոր կառավարությունը, որը ամփոփում է իր գործունեության 100 օրը, նախանշված խնդիրների լուծման և արտահանմանն աջակցելու նպա¬տակով աշխատանքներ է տարել մինչ այժմ չօգտագործված կամ ոչ բավարար օգտագործված գործիքակազմի բացահայտման և դրանք կիրառելու ուղղությամբ:

100 օրվա ընթացքում ԵՄ շուկա մուտքի դուրացման ուղղությամբ կարևոր քայլ էր այն, որ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ը դարձել է հավատարմագրման եվրոպական համագործակցության ասոցացված անդամ և ստորագրվել է անդամակցության համաձայնագիր: Արաբական Միացյալ Էմիրությունների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայկական գյուղմթերքի և սննդամթերքի արտահանման ուղղությամբ:

Ավելին՝ քննարկումներ են տարվում վերազգային կորպորացիաների հետ իրենց ցանցերում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու ուղղու-թյամբ: Ընթացքի մեջ են աշխատանքները Իրանի հետ սահմանագծին ազատ տնտեսական գոտու ձևավորման ուղղությամբ։ Մշակվել են ազատ տնտեսական գոտու ստեղծման հայեցակարգային մոտեցումներ և գործարար ծրագիր:
Ձեռնարկված քայլերը արտահանման ոլորտում արագ տեղաշարժ առաջ բերելու ուղղությամբ դեռևս անբավարար են, սակայն կարող են հիմք հանդիսանալ արտահանման աստիճանական ավելացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել