Tert.am-ը գրում է.
 Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանը հերքում է տեղեկությունն այն մասին, թե Երևանի Սբ Երրորդություն եկեղեցում 2016թ. դեկտեմբերի 31-ին ինքը 50 000 դրամ է պահանջել պսակադրության կարգ կատարելու համար։
 Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանը Tert.am–ի խմբագրություն է ուղարկել հերքում, որում ասվում է.
 «Սույն թվականի հունվարի 10-ին Tert.am  լրատվական կայքում հրապարակվել է իմ (իմա՛ Տեր Կորյուն քհն. Մարտիրոսյան) մասին ստահոդ տեղեկություններ պարունակող մի գրություն: Հրապարակման մեջ ինձ ներկայացվում է Սուրբ Պսակի արարողությանը մասնակից հավատացյալներից գումար պահանջելու մեղադրանք:
 Զերծ կմնամ երկարաշունչ շարադրանքից: Կարծում եմ, բավարար է անգամ արձանագրումը, որ ներկայացվածը հերյուրանք է և բացարձակապես կապ չունի իրականության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել