Այսօր վաղ առավոտյան իսրայելական օդուժի կողմից Սիրիայի մայրաքաղաքի արևմուտքում գտնվող ալ-Մազզա ռազմակայանի հրթիռակոծությունից հետո որոշ հետաքրքիր լուսանկարներ են շրջանառվում համացանցային ռեսուրսներում:

Ստորև ներկայացվածը, օրինակ, իսրայելյան զինուժի հրթիռակոծության հետևանքն է նույն ալ-Մազզա ռազմակայանում անցած տարվա դեկտեմբերին: Լուսանկարներում հստակ երևում է, որ իսրայելցիների հրթիռներն ընկել են սիրիական ինքնաթիռների անգարների դիմաց` հնարավորություն չտալով սիրիական ռազմաօդային ուժերին թռիչքի դուրս գալ և պատասխան գործողությունների դիմել:

Հասկանալի է, որ սիրիական ռազմաօդային ուժերը զիջում են իսրայելականին ու դժվար կլիներ հունվարի 12-ի հարձակմանը հակահարված տալ: Սակայն հարց է առաջանում, իսկ ու՞ր են Սիրիայի ՀՕՊ համակարգերը (իբր վերանորոգված), որոնք չեն կարող տեղակայված չլինել Իսրայելի հետ սահմանին կամ ռուսների Ս-400 ՀՕՊ համակարգը, որը գտնվում է Լաթակիայում` ապահովելով ավելի քան 250 կմ անվտանգ երկինք Սիրիայի համար:

Image may contain: text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել