Tert.am-ը գրում է.

Նախկին ոստիկանապետ, Նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը Tert.am-ի հարցին, թե ճի՞շտ է, որ նա աշխատում է այն ուղղությամբ, որ իրեն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնի առաջարկ լինի, պատասխանեց, որ դա սուտ է։

«Ես այդ ուղղությամբ չեմ աշխատում: Ես հերքում եմ դա: Ես իմ տեղում աշխատում եմ: Եթե երկրի նախագահը կորոշի, որ ես պիտի տեղափոխվեմ, կտեղափոխվեմ: Չի որոշի, ես իմ տեղում շարունակում եմ հաճույքով աշխատել: Առանձնապես տրամադրություններ չունեմ տեղափոխությունների»,-ասաց նա։


Դիտարկմանը, թե մամուլում նա չի հերքել, որ կցանկանար ԱԻՆ նախարար աշխատել, Ալիկ Սարգսյանն ասաց. «Երկրի ղեկավարը կորոշի՝ ով որտեղ կաշխատի: Դա իմ որոշելիքը չէ: Դուք ուզում եք, որ ասեմ՝ համաձա՞յն եմ, թե չէ, որ աշխատեմ: Դա մի քիչ անհամեստություն էլ կլինի, բայց ես ասում եմ, որ ցանկացած տեղ, ուր կորոշի երկրի Նախագահը, ես կաշխատեմ: Բայց էս պահին, ԱԻՆ նախարարի պաշտոնի համար ինձ ոչ մի առաջարկ չի եղել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել