Tert.am-ը գրում է.

Բանան և շաքար ներկրողների թիվը հրապարակվել է. այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ի պատասխան դիտարկման, թե բանանի ներկրումը խոչընդոտելու դեպքի մասին հրապարակումներ կան:

Նա ասաց, որ ինքն անձամբ չի ճանաչում բանան ներկրողներին: «Պատկերացնո՞ւմ եք՝ ամեն բանան ներկրողին իմանանք, մեկ ուրիշը կուզենա, որ բոլոր շաքար ներկրողներին իմանամ, ո՞ւր կհասնի»,-ասաց նա և նշեց, որ տեղյակ չէ, թե խոչընդոտողը պատիժ կրե՞լ է, թե ոչ:

Վարչապետն ասաց, որ դա իր համար կարևոր հարց չէ, կարևորն այն է, որ էլ չլինի խոչընդոտող: «Ինձ միլիցա մի սարքեք, ես իմ ֆունկցիան դրա մեջ չեմ տեսնում»,-ասաց նա և նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ բամբասանքային խոսակցությանը, թե ինչու ոստիկանությունը չի արձանագրել՝ կա դիմում, թե չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել