Զախարովան՝ ադրբեջանցի դիվերսանտի դին Ադրբեջանին վերադարձնելու մասինArmlur.am-ը գրում է.

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում: Այս մասին մշտական բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի դիվերսանտի դին Ադրբեջանին վերադարձնելու մասին հարցին:

«Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Երկու երկրները պետք է իրենց մեջ ուժ, իմաստություն, և, իհարկե, դիվանագիտական հնարավորություններ գտնեն այդ բարդ իրավիճակից դուրս գալու համար: Խնդրի լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում»,-ասել է Զախարովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել