Image result for հայերի ջարդերը բաքվումՀունվարի 13-19 Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, կոտորածի ու վտարվեց քաղաքից:

1988-1989թթ. ընթացքում ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները` հատկապես հեռուստատեսությունը, հեղեղված էին հակահայկական քարոզչությամբ, ինչը լուրջ հող նախապատրաստեց Ադրբեջանի մայրաքաղաքում հայ բնակչության ջարդերի համար: Հակահայկական այդ քարոզչությունը գլխավորում և ուղղորդում էին ադրբեջանցի մտավորականները, նրանք հանդես էին գալիս հայտարարություններով, որ Ադրբեջանում հայերը բարձր պաշտոններ են զբաղեցնում, հայերին էր պատկանում քաղաքի ամենահարմարավետ տները:

Այդ թվերից սկսած հայերը վախենում էին անգամ տանից դուրս գալ, քանի որ ենթարկվում էին հարձակումների, ծեծի և թալանի քաղաքի ամեն քայլափոխին: Այս ամենը կատարվում էր իրավապահ մարմինների բարձր հովանու ներքո, քանի որ հանցագործություն կատարողները չէին պատժվում իսկ շտապօգնության բժիկների տված տեղեկանքների համաձայն հայերի մահանում էին ոչ թե ծեծ ու ջարդից, այլ սրտանոթային հիվանդություններից:

1990թ. հունվարի 13-ին հայերի ջարդերը Բաքվում ընդունեցին համատարած բնույթ: Բռնությունների սկսվելու օրը քաղաքը լիքն էր ցուցարարներով, որոնք պահանջում էին իշխանության հրաժարականը: Այնուհետև նրանք խմբեր կազմած մտնում էին նախորոք իրենց բաժանված ցուցակներով հայերի տները ու դաժան ծեծի ենթարկում նրանց: Հայ բնակիչներին դուրս են նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Հայերի դեմ բռնությունների եւ ջարդերի ալիքն այնուհետեւ տարածվեց Բաքվի ռուս բնակչության` մասնավորապես զինվորականների ընտանիքների դեմ, որոնց շրջանում եւս եղան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ:

Բաքվում կազմակերպված հայկական ջարդերին զոհ գնացածների ճշգրիտ թիվը դեռեւս պարզված չէ: Մի շարք ուսումնասիրողների կարծիքով այդ թիվը 400-ից անցնում է: Բռնությունների արդյունքում Բաքուն ամբողջովին հայաթափվեց: Բացառություն են կազմում խառն ամուսնությունների մեջ գտնվողները, որոնց թիվը կազմում է մի քանի հարյուր մարդ: Բաքվում հայերի ջարդերը իրենց դաժանությամբ և մասշտաբներով անհամեմատ ավելի մեծ էին, քան Սումգայիթի ջարդերը:

Ադրբեջանի իշխանությունները տեղի ունեցածը փորձում էին ներակայացնել՝ պարզապես մասսայական անկարգություն: Մինչդեռ սպանությունները, կողոպուտները, բռնաբարությունները, ահաբեկումները հստակ պլանավորված էին:

1990 թվականին Բաքվում կատարվածը ցեղասպանություն է, որը կատարվեց խաղաղ բնակչության հանդեպ զուտ իրենց ազգային պատկանելության համար: Բաքվում կատարված ջարդերի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, տուժածներից ոչ ոք չեն հատուցվել ո’չ բարոյական, ո’չ էլ նյութական առումով:

Տարիներ անց ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը փորձեց դրանք ամբողջացնել karabakhrecords.info կայքում: Ինչպես նաև նկարահանվեց «Սովորական ցեղասպանություն. Բաքու, 1990, հունվար» ֆիլմաշարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել