Image result for դիվերսիոն խմբերի զոհերՈւ՞ր են ադրբեջանական կողմի զոհերը, որոնք տվեցին 2016թ. դեկտեմբերի 29-ին հայկական դիրքերի վրա հարձակումից հետո:
Ադրբեջանական կողմը մինչև հիմա կարողանում է խնամքով թաքցնել իր դիվերսիոն խմբերի զոհերը, բայց միայն ու միայն դիվերսիոն խմբերի: Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինները պատրաստություն են անցնում հիմնականում Թուրքիայում: Նրանց հավաքագրումից հետո կնքվում է պայմանագիր հավաքագրվածների և Ադրբեջանի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանման միջև: Պայմանագրին առարկան հետևյալն է.
Հավաքագրված անձը պահպանում է գաղտնիության սկզբունքը, նա պարտավոր է իր ընտանիքի անդամներին չհաղորդել իր գտվելու վայրը, իր իրականացված աշխատանքի մասին ոչ մի տեսակի ինֆորմացիա չտալ ոչ ոքի: Ամենահետաքրքիրն այն է, որ հատուկ նշանակության ջոկատայինները վարձատրվում են մի քանի ձևով՝ կապված հակառակորդին տված մարդկային և նյութական վնասներից, իսկ եթե կարողանում են կենդանի ուժ գերի տանել, ապա ստանում են զինվորական կոչումներ:
Պայմանագրի ամենակարևոր ու հիմնարար դրույթն այն է, որ առաջադրանք ստանալու դեպքում պետք է հայտնել բոլորին, որ մեկնում են այլ երկիր, վիրավորվելուց հետո բուժօգնությունը կստանա այլ երկրում (ես ենթադրում եմ՝ Թուրքիայում), վիրավորելու մասին չպետք է իմանան հարազատները, իսկ զոհվելու դեպքում առանց հարազատներին տեղյակ պահելու, կհուղարկավորեն:
Ահա թե ուր են այդ զոհերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել