Lurer.com-ը գրում է.
 Դեկտեմբերի 19-ին` ժամը 8:45-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բաղրամյան փողոցի բանկոմատներից մեկին ամրացված են գազի բալոն և այլ համակարգեր: Դեպքի վայրում ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը` ժամը 4:15-ից մինչև 8-ն ընկած ժամանակահատվածում նշված բանկոմատի վրա համապատասխան պարագաների տեղադրմամբ փորձել են վնասել բանկոմատն ու գողություն կատարել:
 Պարզվել է, որ գողության փորձը հնարավոր է կատարած լինի 1986 թվականին ծնված Է. Հ-ն, որն էլ հունվարի 11-ին բերման է ենթարկվել և հանձնվել նախաքննական մարմնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել