Картинки по запросу продукты содержащие металлыԵրկաթն անհրաժեշտ է իմունիտետի, ուղեղի, ինչպես եւ ամբողջ օրգանիզմի նորմալ գործունեության համար: Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք հարուստ են երկաթով:

Կենդանական աղբյուրներ

Երկաթի լավագույն աղբյուր է համարվում մսամթերքը` տավարի եւ հավի լյարդը, ոստրեները, գառան միսը եւ թյունաձուկը:

Չրեր եւ ընկույզ

Չրերն ու ընկույզը հրաշալի նախուտեստ են, որոնք օրգանիզմին ոչ միայն երկաթ են տալիս, այլեւ շատ այլ օգտակար նյութեր: Չրերը հարուստ են նաեւ C վիտամինով, որն օրգանիզմին օգնում է կլանել երկաթը, եւ այդ հատկությունը դրանք հատկապես արժեքավոր է դարձնում: Ընկույզների մեջ երկաթի ամենամեծ պարունակությունը քեշյուի մեջ է:

Լոբազգիներ եւ ոսպ

Լավ պատրաստված լոբու մեկ ափսեն մոտ 7-9 մգ երկաթ է պարունակում: Լոբու շատ այլ տարատեսակներ մեկ չափաբաժնում 3-5 մգ երկաթ են պարունակում: Լոբով ապուրը ոչ միայն երկաթի, այլեւ ֆոլատների հրաշալի աղբյուր է համարվում:

Սոյա, ամբողջական հատիկավորներից մթերքներ

Սոյան երկաթի լավագույն աղբյուրներից է համարվում, այն նաեւ հարուստ է կալցիումով, մագնեզիումով: Կարծիք կա, որ սոյան նվազեցնում է սրտի հիվանդությունների, քաղցկեղի եւ օստեոպորոզի զարգացման ռիսկը: Ինչ վերաբերում է ամբողջական հատիկներից մթերքներին, դրանց մեկ չափաբաժինն օրվա ընթացքում խորհուրդ տրվող երկաթի քանակի մոտ կեսն է պարունակում:

Մուգ տերեւային բանջարեղեն

Մուգ տերեւային բանջարեղենը, ինչպես օրինակ` սպանախը, եւս հարուստ է երկաթով: Դրանցում շատ են В խմբի վիտամինները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել