Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, պատասխանելով երկրի խորհրդարանի՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի անդամների հարցերին, հերքել է թուրքական իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզը, որ ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցած թուրք զինծառայողը կապ է ունեցել հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ու նրա թիմակիցների հետ:
 Ինչպես նշում է թուրքական diken.com.tr կայքը` Դավութօղլուն հաստատել է իր՝ նախկինում արած հայտարարությունն ու կրկնել, որ խոցման հրաման տվողը նա է եղել: 
 «Տվածս հրամանը չէր ենթադրում, որ թիրախ պետք է դարձնել որևէ այլ երկրի` այդ թվում Ռուսաստանին: Իմ հրամանը վերաբերվում էր մեր երկրի սահմանները խախտած ցանկացած երկրի ԶՈւ-ին պատկանող օդային փոխադրամիջոցներին: Ես ասել եմ, որ եթե օդաչուն կամ ԶՈւ-ի ներկայացուցիչը որևէ կապ ունի ահաբեկչական խմբավորումների հետ` հարցը պետք է քննվի: Մեր հետագա հանդիպումների ընթացքում ԳՇ պետն ուսումնասիրել է թուրք օդաչուի անցյալի և ունեցած կապերի առնչությամբ եղած տեղեկությունները, և հստակ կասկածելի կոնտակներ չեն հայտնաբերվել», - ասել է Դավութօղլուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել