Картинки по запросу էդգար խաչատրյանՎանաձորում իրավիճակը շտկելու համար կա՛մ նոր ընտրություններ են հարկավոր, որը միայն ԼՀ-ի պահանջով չի կարող իրականացվել, ու Վանաձորի բնակչները պետք է փողոց դուրս գան, կա՛մ ԼՀ պետք է կոմպրոմիսի գա ՀՀԿ-ի հետ, որովհետև տևական ժամանակ սեփական ամբիցիաների համար վանաձորցին չի կարող ապրել անհարմարությունների մեջ:

ԼՀ-ն եղել է այն կուսակցությունը՝ չնայած նոր ստեղծվելուն, որ փորձել է նոր մշակույթ ձևավորել, նախ՝ Վանաձորի կոալիցիան, հետո՝ ԼՀ-ՔՊ-Հանրապետություն դաշինքը: Վանաձորի դեպքերի ժամանակ, եթե Մամիկոն Ասլանյանը, սեփական միջոցներով կամ այս կամ այն չափ օգնություն ստանալով, դուրս գա իրավիճակից ու առանց պետական բյուջե Ապրիլի 2-ին հասնի, այդ ժամանակ ՀՀԿ-ն կունենա Վանաձորում հաղթաթուղթ, որի արդյունքում ԼՀ-ն ձայներ կկորցնի, իսկ «ԵԼՔ» դաշինքին օդի ջրի պես հարկավոր է յուրաքանչյուր ձայն:

ԼՀ-ն (Քրիստ և Էդմոն Մարությանները) և ՀՀԿ (Մամիկոն Ասլանյանը) պետք է շտապ պայմանավորվածություն ձեռք բերեն: Ընդ որում՝ պայմանավորվածությունը պետք է ԼՀ-ին ավելի շատ, ձմեռը վերջանում է, քաղաքային պրոբլեմները՝ քչանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել