բացել լրահոսը
12.01.2017  13:59

Երկաթուղու կառուցման հարցը մնում է օրակարգում

Արման Ղարիբյան

Картинки по запросу երկաթուղիՀայաստանի տրանսպորտի նախարարության «երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը կփակվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդգծել է, որ դա չի ազդի հայ-իրանական երկաթուղու շինարարության ծրագրի կյանքի կոչման վրա:

«Նախարարության կազմում գործում է «Երկաթուղու վարչություն», որը կարող է վարել համապատասխան գործառույթներ», - նշեց նախարարը:
Այս թեմայի նկատմամբ վերջին օրերին մեծ ակտիվություն է նկատվում: Գլխավոր հարցը՝ արդյո՞ք չեղյալ է հայտարարվում հայ-իրանական երկաթուղի կառուցելու գաղափարը: Տրանսպորտի նախարարն ըստ էության թեման փակեց, ինչը նշանակում է, որ երկաթուղի կառուցելու թեման շարունակում է օրակարգում մնալ:

Երբ այս թեմային անդրադառնում ենք շարքային ֆեյբուքցիներս, նկատի ունեմ, ոչ մասնագիտական հարթությունում, այն որպես մտահոգություն է դիտվում, սակայն ավելի կարևոր է նման դեպքերում հասկանալ մասնագետների կարծիքները, հատկապես իրանագետներին:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչն է, երեկ Ֆեյսբուքում այս առնչությամբ նշել էր, թե տրանսպորտի ոլորտում համապատասխան գործուն նախարարության, ինչպես նաև նույնիսկ անվանման մեջ «ներդումներ» եզրի հատուկ շեշտադրմամբ ստեղծված նոր նախարարության առկայության պայմաններում արդեն իսկ զուտ կրկնօրինակման ֆունկցիա իրականացնող նշված ընկերության գոյությունից հրաժարումը սխալ կլիներ միանշանակորեն մեկնաբանել որպես Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրից իբր վերջնական հրաժարում:

Իսկ «շուխուրը» որակեց որպես «փոթորիկ մեկ բաժակ ջրում»:
Ոսկանյանը հանրային դաշտում աչքի ընկնող ինտելեկտուալ մասնագետներից է, այս պարագայում նրա հավասարակշռող կարծիքը կարևոր է, մանավանդ, այդ ֆոնին ակտիվացող «իրանագետների» ֆոնին, ովքեր իրականում չգիտես ովքեր են, սակայն ներկայանում են իրանագետներ ու մամուլում ակնհայտ ապատեղակտվություն են տարածում, ցավոք, ներկայանալով որպես մասնագետ:

Սա մի կողմ. օրակարգում երկաթուղու հարցը մնում է, մնում է դրա շինարարությունը վերջապես կյանքի կոչվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 236 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝