Изображение с названием Move on from Someone Who Doesnt Like You Step 2.jpeg

Շատ երկար եղունգներ

Նրանք ծիծաղում են, երբ մենք լացում ենք կոտրված եղունգի համար, սակայն հոգու խորքում իրենք էլ հիանում են երկար ու գեղեցիկ եղունգներով:

Հոնքեր հանելը

Հենց այս գործողությունը տղամարդկանց 68%-ի կարծիքով ամենասարսափելին է այն բոլոր պրոցեդուրաների մեջ, որ աղջիկները ստիպված են տանել: Դրա պատճառն այն է, որ տղամարդկանց համար մանր ցավն ավելի անտանելի է, քան խոշոր հարվածները:

Անհատակ պայուսակներ

Անգամ ամենափոքրիկ պայուսակը տեղավորում է բջջային հեռախոս, բանալիներ, դրամապանակ, շրթներկ, սանր, հայելի, ամսագիր, լուսանկար և պահեստային զուգագուլպաներ: Երբ աղջիկն առանց որևէ դժվարության պայուսակի հատակից գտնում է իրեն անհրաժեշտ իրը, տղամարդիկ զարմանքից քար են կտրում:

Ինչու ենք մենք թարթչաներկ քսելիս բացում բերանը

Այս հարցն այդպես էլ անպատասխան է մնում տղաների 78%-ի մոտ: Եվ միայն հարցվածների 22%-ն է պատասխանել, որ այդպես աչքերն ավելի են դուրս ցցվում: Սա, իհարկե, շատ է զվարճացնում տղամարդկանց, սակայն իրական պատճառն իսկապես այն է, որ այդպես դեմքի մաշկն ավելի է ձգվում, և աչքերն ավելի են լայնանում:

Մեր ճամպրուկների չափը

Եթե մի քանի օրով տեղ գնալիս տղաներն աշխատում են որքան հնարավոր է քիչ բեռ վերցնել իրենց հետ, ապա աղջիկները հնարավորության դեպքում իրենց տունն էլ իրենց հետ կտանեին:

Ինչպես ենք մենք ձմռան սառնամանիքին զուգագուլպաներ հագնում

Տղաները, չնայած ոտքի մազերի առատությանը, անգամ -5 ցրտի դեպքում ատամներն իրար են զարկում, իսկ մենք քաջաբար հագնում ենք մեր զուգագուլպաներն ու դուրս գալիս: Իրականում դա շատ վատ սովորություն է և կարող է շատ վտանգավոր ելք ունենալ առողջության համար:

Ինքնատիպ մտածողություն

Տղամարդկանց կատակների մշտական թեման: Աղջիկների արարքների անտրամաբանությունն ու ոչ ադեկվատությունը բխում է ոչ թե տրամաբանության բացակայությունից, այլ լրիվ ուրիշ տիպի մտածողությունից: Մեր մտքերը մեծամասամբ կախված են մեր զգացմունքներից ու էմոցիաներից: Վաղուց հայտնի է, որ աղջիկների մոտ ավելի զարգացած է ներքին զգացողությունը, մինչդեռ տղամարդիկ ավելի ռացիոնալ ու կայուն ուղեղ ունեն:

Բարձրակրունկներ

Սա տղաների ու աղջիկների տարբերակման դասական միջոցն է: Դարեր են անցնում, սակայն կրունկները չեն դադարում զարմացնել տղաներին: Նրանցից շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է կարելի նման կոշիկներ կրել ու դա էլ քիչ է` տեղաշարժվել դրանցով:

Ամսվա երեսունհինգերորդ նոր իրը

Թեկուզ այն ոչ մի բանի հետ չի սազում: Թեկուզ այն կես աշխատավարձ արժե: Բայց այն հիասքանչ է: Ամենալավն է: Դրանից էլ ոչ ոք չունի:

Ինչպես հանել կրծկալն առանց այն արձակելու

Սա արդեն սրբության սրբոցն է:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել