բացել լրահոսը
12.01.2017  13:15

Դուբայի հյուպատոսության տնտեսական առաքելությունը

Տնտեսական անկյուն

Картинки по запросу դուբայԿառավարության փոփոխությունից հետո որոշակիորեն վերանայվեց տնտեսական առանձին ճյուղերի քաղաքականությունը: Տնտեսության ակտիվացման գործում փորձ է արվում ներգարվել նաև արտաքին քաղաքական բլոկը: Ինչպես հիշում ենք, պետության բարձր օղակներով որոշ շրջան խոսվում էր դեսպանատների և դիվանագիտական կորպուսների միջոցով ներդրումներ ու բիզնես համագործակցության ծրագրեր ներգրավելու թեման:

Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ հավանություն է տրվել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախագծին: Թեև հիմնավորման մեջ նշվում է, որ Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2 500-ից 3 հազարի միջև, և ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները, այնուամենայնիվ, այս գործընթացը նախ և առաջ կարելի դիտարկել տնտեսական համագործակցության ուժեղացման տեսանկյունից:

Առհասարակ դիվանագիտական կորպուսները լուծում են քաղաքական խնդիրներ, բայց ոչ պակաս արդյունավետ կարող են գործել նաև բիզնես համագործակցության ամրապնդման ուղղությամբ: Բացի այդ՝ Դուբայում այս տարիներին մի շարք ներդրումային ծրագրեր են իրականացնում հայ գործարարները, իսկ հյուպատոսությունը կարող է պետական հովանավորի դեր ունենալ նաև նրանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 250 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝