«ՀՀ ՊՆ-ն մեծ քանակությամբ կրծքանշաններ և կրծքանշանների տուփեր է գնել։ 2016 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը «ԱՏԱ» ՍՊԸ-ի տնօրենի հետ կնքել է 500 հատ կրծքանշանի տուփ գնելու պայմանագիր յուրաքանչյուրի համար վճարելով 4 հազար դրամ։ «Վանե» ընկերությունից էլ ՊՆ-ն պատվիրել է մեդալի 500 հատ թավշե տուփեր։ Այս դեպքում պայմանագիր արժեցել Է 1 մլն 400 հազար դրամ։ Տուփերը պետք Է մատակարարվեն 2017 թ. առաջին եռամսյակում։ Կրծքանշանների պայմանագիրն արժեցել Է 17 մլն 40 հազար դրամ։ ՊՆ-ն պատվիրել Է 500 հատ «Մարշալ Բաղրամյան», 500 հատ «Անդրանիկ Օզանյան», 500 հատ «Գարեգին Նժդեհ», 700 հատ «Վազգեն Սարգսյան». 1000 հատ «Ծովակալ Իսակով», 200 հատ «Ռազմական համագործակցության համար», 150 հատ «Մարտական հերթապահության համար» 2-րդ աստիճանի մեդալներ։ Հավանաբար, այսքան կրծքանշան պատվիրվել Է Հայոց բանակի կազմավորման օրվա հունվարի 28–ին նախատեսված միջոցառման շրջանակում պարգևատրելու համար»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել