Картинки по запросу տտՏեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է։ Սա պատահական չէ, Հայաստանը ունի համապատասխան ինտելեկտուալ ռեսուրսներ՝ ՏՏ ոլորտը տնտեսության առաջատար ուղղություններից մեկը դարձնելու համար: Այդ ուղղությամբ շարունակվում են քայլեր ձեռնարկվել:
2016թ-ին ՏՏ ոլորտի զարգացումը զգալի աճ է գրանցել: ՀՀ ՏՏ ոլորտի շրջանառությունը 2016թ-ին կազմել է ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար, ընկերությունների թվաքանակը հասել է շուրջ 540, ոլորտում ներգրավված է 16.000 մասնագետ, իսկ ՀՆԱ-ի վրա ՏՏ ազդեցությունը մոտ 6% է: Նախորդ տարվա համեմատ ՏՏ ոլորտի շրջանառությունն աճել է 20 տոկոսով:

2016թ-ին աննախադեպ թվով ՏՏ ուղղվածության նոր ընկերություններ են ստեղծվել: Ընդհանուր առմամբ՝ ՏՏ ոլորտում կա 540 ընկերություն, որոնցում աշխատում է 16 հազար մասնագետ: 2016թ-ի ընթացքում ոլորտում գրանցված ամենակարևոր ձեռքբերումներից են եղել Գյումրիում և Վանաձորում տեխնոլոգիական կենտրոնների, նաև Երևանում ISTC ինովացիոն նոր կենտրոնի բացումները: Նախատեսվում է նաև Կապանում բացել տեխնոլոգիական կենտրոն:
Սպասվում է, որ 2017թ-ը ևս բարենպաստ է լինելու ՏՏ ոլորտում գրանցվող հաջողությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել