Artsakhpress.am-ը գրում է.

Ծրագրված միջոցառումներից են օրենքի փոփոխությունները, որոնք թույլ կտան պոտենցիալ ահաբեկիչներին ձերբակալել մինչեւ հանցագործություն կատարելը ու կպարտավորեցնեն նրանց հատուկ էլեկտրոնային թեւնոցներ կրել։ Նման մարդկանց տեղաշարժի ազատությունը սահմանափակվելու է, իսկ նրանց արտաքսելու գործընթացը՝ հեշտացվելու, հայտնում է Bild–ը։

Այդ միջոցառումների փաթեթն արդեն քննադատություններ է առաջացրել։ «Քրիստոնյա սոցիալական միությունն» այս քայլերը անբավարար է համարում։

Իսկ Գերմանիայի քրեական ոստիկանության ղեկավար Անդրե Շուլցը ասել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչպես են վարվելու «պոտենցիալ վտանգավոր քաղաքացիների հետ, որոնք Գերմանիայի անձնագիր ունեն, կամ էլ քաղաքացիություն չունեն»։

ՀԻմա Գերմանիայի իրավապահների հաշվառման մեջ է 548 պոտենցիալ ահաբեկիչ, որոնց մոտ կեսը Գերմանիայի տարածքում է գտնվում։ Արտաքսման ենթակա է 62 իսլամական։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել