«Ֆինանսների նախարարությունը չի պատրաստվում գերատեսչական ծախսերի կրճատման շրջանակներում հրաժարվել Տիգրան Մեծ 4 հասցեում «Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած իր տարածքներից, տեղեկացրել են նախարարությունից։

Պատասխանելով ՀԺ-ի հարցին, նախարարությունը նշել է. ««Հանարդնախագիծ» ընկերությունից վարձակալած տարածքը 400 քմ կրճատվել է։ Եթե 2014թ. հունիսից ֆիննախը վարձակալում էր 2150 քմ և դրա դիմաց 1 տարվա համար վճարում 124 մլն դրամ, ապա այս տարվա օգոստոսից վարձակալում է 1750 քմ և 1 տարվա համար վճարում արդեն  116,6 մլն դրամ»։

Հիշեցնենք, որ «Հանարդնախագիծ» ընկերությունը  պատկանում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել