Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2017 թվականի հունվարի 11-ից ժամը 08.00-10.00 պարբերաբար Երևան քաղաքի Մյասնիկյան-Սարալանջի պողոտաների հատման հանգույցից դեպի Հերացի փողոց և Աբովյան պուրակ տանող հատվածներում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների օգնությամբ փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման սխեմայի փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներն Աբովյան պուրակի շրջանաձև երթևեկության հատված կարող են մուտք գործել միայն Շարիմանյան փողոցից:
Սարալանջի պողոտայի հատվածով Հերացու փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները կերթևեկեն ներկայումս գործող սխեմայի համաձայն:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել