Image result for ընտրություններՔաղաքական ուժերին քիչ ժամանակ է մնացել վերջնական որոշում կայացնելու համար: Մեծ հաշվով դեռ պարզ չէ, թե ով ինչպես կմասնակցի խորհրդարանական ընտրություններին: Որոշ ուժեր կարծես արդեն վերջնական որոշումներ ունեն, «Հիմնադիր խորհրդարանը», օրինակ, որոշել է մասնակցություն չունենալ որևէ ձևաչափով: «Ազատամարտիկների դաշինքը» ընդդիմադիր ուժերին կոչ է անում համախմբվել ու միասնական ճակատ կազմել՝ «ԱԺ ընտրությունների միջոցով երկրում ուժերի հարաբերակցությունը փոխելու, հիմնավոր բարեփոխումներ իրականացնելու համար»: Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն էլ ասել է, որ բանակցություններ են ընթանում և՛ Սեյրան Օհանյանի, և՛ Վիկտոր Դալլաքյանի, և՛ մյուս քաղաքական ուժերի հետ, վերջնական որոշում դեռ չկա:

Մյուս կողմից՝ արդեն կա «Ելք» դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետություն» կուսակցությունը: Դաշինքի անդամները չեն բացառում ընդլայնվելու հնարավորությունը՝ նշելով, սակայն, որ այս պահին այլ ուժերի հետ համագործակցության վերաբերյալ քննարկումներ չկան:

Ընդդիմությանը համախմբվելու կոչ անող քաղաքական գործիչներից ոմանք ժամանակ են գտնում փնովել մյուս գործիչներին, իրենց անվանում «միակ ընդիմադիր», կասկածի տակ առնում մյուս՝ իրենց ընդդիմադիր համարող գործիչներին ու ուժերին:

Անդրիաս Ղուկասյանն էլ ցանկանում է միանալ այն ընդդիմադիր ուժերին, որոնք կմիավորվեն և կկազմեն միասնական ճակատ: Մոտ ապագայում կերևա, թե ընդդիմությանը որքանով կհաջողվի միավորել ու դաշինքներ կազմել: Սա հայաստանյան ներքաղաքական դաշտի կայացածության ցուցանիշներից մեկն է:
Կամ էլ կարաս Սերոբով ավելի կարճի մեջ ավելի կոպիտ լեքսիկոնով բան գրես, որ ինքն իրա ոճի մեջ մնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել