Tert.am-ը գրում է.
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով, ով Բաքսի պահանջով ձերբակալվեր էր Մինսկում: Tert.am-ին այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
 Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի 40-ամյա բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով երկար տարիներ է, ինչ վարում է ճամփորդական բլոգ, այս ընթացքում գրել է գրառումներ է կատարել, լուսանկարներ տեղադրել շուրջ 120 երկրների այցելություններից,ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսակետների համաձայն, ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով:
 Հայտնի է, որ Ադրբեջանն այսպես կոչված «սև ցուցակ» ունի, որտեղ ներառված են բոլոր նրանք, ովքեր այցելել են Արցախ, այդ թվում՝ դիվանագետներ, պետությունների ղեկավարներ, հայտնի արտիստներ և այլն: Լապշինը նրանցից մեկն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել