Lurer.com-ը գրում է.
 Աշխարհի ամանահարուստ մարդկանցից մեկը՝ Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆետը նախաճաշերի համար խնայողություն է անում McDonald՚s-ում այն օրերին, երբ ֆոնդային շուկան անկում է ապրում: Այս մասին նա խոստովանել է «Դառնալ Ուորեն Բաֆետ» վավերագրական ֆիլմի թրեյլերում, ֆիլմ, որը HBO ալիքը կցուցադրի հունվարի 30-ին:
 «Բեկոնով, ձվով եւ պանրով ՄակՄաֆինն արժե 3,17 դոլար: Բայց եթե շուկան բացվել է մինուսով, ես կգերադասեմ սենդվիչ 2,95 դոլարով»,- ասել է միլիարդատերը:
 2016 թվականի նոյեմբերին CNBC հեռուստաալիքը հաղորդել է, որ Բաֆետի կարողությունը 11 միլիարդ դոլարով ավելացել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
 Forbes-ը Բաֆետի կարողությունը գնահատում է 65,5 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով նա զիջում է սոսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին (81 միլիարդ դոլար) եւ Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին (67 միլիարդ դոլար):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել