Картинки по запросу Արամ Մանուկյան

Լարված բանակցություններից հետո Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ» ընկերությության հետ. Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց որպես տարանցիկ վճար 10% հումքային չափաբաժնի փոխարեն Վրաստանին կվճարվի ֆիքսված գումար: Բացի այդ՝ Վրաստանին անհրաժեշտ լրացուցիչ գազի ծավալները «Գազպրոմ»-ը կմատակարարի նախկինում պայմանավորված 215 ԱՄՆ դոլարի փոխարեն 185 դոլարով՝ յուրաքանչյուր 1000խ/մ-ի դիմաց:

Հետաքրքական է, որ մեկ օր առաջ, անդրադառնալով Գազպրոմի և Վրաստանի կառավարության միջև բանակցություններին, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը զարմանալիորեն վստահ հայտարարել էր, թե «անտրամաբանական էր մտածել, որ հարևանը պատրաստ կլինի հրաժարվել իր շահույթից, հատկապես, որ բնական վառելիքի սպառման ծավալները գնալով կրճատվում են Հայաստանում», հավելելով, թե «այստեղ որևէ մեկին մեղադրել պետք չէ: Ես մեղադրում եմ մերոնց, որ հույս են կապել ինչ-որ մի երևակայական, ոչ ռեալ պրոյեկտի հետ, որը չիրականանալու ավելի շատ շանս ունի»:

Չխորանալով Արամ Մանուկյանի հայտարարության մանրամասների մեջ, որտեղ նա անվստահություն էր հայտնում «կառավարության բռնած գործի», այնուամենայնիվ պետք է զարմանքով նշեմ, որ խիստ տարօրինակ էր Արամ Մանուկյանի անադեկվատ պահվածքը:
Ստացվում է, որ մեր պատգամավորները, քաղաքական ուժերը ավելի շահագրգռված են ոչ հայանպաստ լուծումներով, միայն թե դա իրենց հնարավորություն տա քննադատությունների սլաքն ուղղել իշխանությունների դեմ, հատկապես, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են:

Այսօրվա բանակցությունների հաջող ընթացքը Գազպրոմի և Վրաստանի կառավարության միջև, որն ակնհայտ բխում էր Հայաստան պետության շահերից, երևի տխրեցրել է Մանուկյանին, քանի որ վերջինս, իրադարձություններից առաջ ընկնելով, դեռ մեկ օր առաջ «գուժում» էր պրոցեսի բացասական ելքի ու կառավարության «ոչ ողջամիտ» կանխատեսումների մասին:
Քաղաքական ուժերին, գործիչներին անհրաժեշտ է հիշեցնել, որ խորհրդարանում ներկայություն ապահովելը ոչ թե նպատակ է, նպատակներին հասնելու միջոց և դրան պետք է հասնել ոչ թե Հայաստանի շահերի ոտնահարման, այլ այդ շահերն առաջ մղելու ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել