Tert.am-ը գրում է.
 Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ և հետո կհայտարարվի մրցույթ տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ընտրության համար:
 Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
 «Ինչպես գիտենք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր ընտրատեղամասերում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումներ, և ընտրությունների մասնակցող քաղաքացիների ընտրությունն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Դա ենթադրում է, որ տեխսարքավորումները պետք է կիրառվեն քվեարկության օրը, ինչի համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ և մասնագետներ»,-ասաց ԿԸՀ նախագահը:
 Նրա խոսքով՝ պետք է ապահովել համապատասխան մասնագետներով, որոնց թիվը կհասնի 4000-ի, իսկ այդ անձինք կանցնեն համապատասխան ուսուցում, կունենան ուղեցույց, որպեսզի ունենան անհրաժեշտ գիտելիքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել