Картинки по запросу taliban igilԱֆղանստանում երկու ծայրահեղական կառույցների՝ «Տալիբանի» և «Իսլամական պետության»(ԻՊ) կողմից ավելի վաղ միմյանց «ջիհադ» (սրբազան պատերազմ) հայտարարելու վերաբերյալ փաստաթղթերն արդեն իսկ գտնվում են այդ երկրի իրավապահ մարմինների տրամադրության տակ:

Այս իրողությունը փաստում է այն մասին, որ առկա է լուրջ մրցապայքար նաև տարաբնույթ ահաբեկչական կառույցների միջև՝ մի շարք երկրներում կառավարական վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ազդեցության տարածման համար: Օրինակ՝ նման պայքարի առանձին դրսևորումներ են գրանցվել Իրաքում, Սիրիայում, Եմենում ԻՊ-ի և «Ալ-Կաիդայի» միջև:

Ի տարբերություն վերոնշյալ երկրների՝ Պակիստանում, Աֆղանստանում էականորեն ազդեցիկ են «Տալիբանի» դիրքերը, որը բոլոր հնարավոր միջոցներով փորձում է խոչընդոտել ԻՊ-ի ազդեցության տարածմանը: Մասնավորապես, այս երկու կառույցների միջև վերջին շրջանում թեժ բախումներ են գրանցվել հատկապես Աֆղանստանի արևելյան Նանքարհար ու Զաբուլ նահանգներում, և ընդհանուր առմամբ՝ «Տալիբանին» դեռևս հաջողվում է զսպել ԻՊ-ի առաջխաղացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել