Հարգելի՛ սիրելիներ և սիրելի՛ հարգելիներ, Երևանի քաղաքապետարան, Սանիթեք:
Այս աղբամանները գտնվում են Նոր Նորքի 3-րդ զանգվածի Բաղյան 1-ին նրբանցքի 5 շենքի մերձակայքում: Աղբավայրը, ինչպես տեսնում եք, պայթում է աղբի առատությունից, այնինչ Երևանի բնակիչները ամեն օր բողոքում են լուսաբացին Սանիթեքի աղբահավաք մեքենաների աղմուկից, այդ թվում և՝ ես, այսինքն՝ Սանիթեքը ամեն առավոտ պարտաճանաչ կերպով մաքրում է մեր շենքի մերձակայքում գտնվող աղբավայրերը:
Հիմա հարց է առաջանում, Սանիթեքը հատվածակա՞ն է աղբը հավաքում, թե՞ ուղղակի մոռացել է այս մի աղբավայրի մասին, որտեղ, ասեմ, տիրում է խայտառակ վիճակ:
Համեմատության համար ասեմ, որ ընդամենը 50 մետրի վրա գտնվող մեկ այլ աղբավայր հրաշալի կերպով մաքրված է և մաքրվում է ամեն օր (նկարը՝ ներքևում):
Ստեղծվում է իսկական հանելուկ, թե ինչու Սանիթեքը պարտաճանաչորեն մաքրում է մի աղբավայրը, բայց լիովին աչքաթող է արել և խայտառակ վիճակ ստեղծել դրանից 50 մետրի վրա գտնվող մեկ այլ աղբավայր:
Նկարները արվել են այսօր առավոտյան:

Image may contain: flower and outdoor

No automatic alt text available.

Image may contain: outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել