բացել լրահոսը
11.01.2017  10:54

Հրաժեշտ «Ժառանգության»-ը. անհաշտ մարտեր

Anahit Amatuni

Похожее изображениеԵրբեմնի ակտիվ «Ժառանգություն» կուսակցությունը վերջնական քանդման եզրին է: 2017 թվականի ապրիլին սպասվող ընտրությունները կարծես ավելի են արագացնում գործընթացը:

Կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը անադեկվատ վարքը վաղուց անհասկանալի է և՛ կուսակցական ակտիվին, և՛ հանրությանը, կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով որպես քաղաքական գործիչ միգուցե չկայացավ, սակայն որպես ակտիվ դեմք՝ տևական ժամանակ է՝ փորձում է տեղավորվել այլ քաղաքական այլանսում:

Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ավելի շատ իրեն դրսևորում է որպես քաղաքացիական ակտիվիստ, աչքի է ընկնում հիմնականում ծայրահեղ դրսևորումներով: Սա է նաև պատճառներից մեկը, որ կուսակցությունում տևական ժամանակ է՝ տարբեր մասշտաբների բախումներ են գնում:
Մի պահ նույնիսկ տեղեկատվությունը ներքին խոհանոցից դուրս եկավ, որ Արմեն Մարտիրոսյանը ապտակել է երբեմնի ակտիվ կուսակցական, ներկայումս իշխանական տարբեր ֆինանսական խմբերի սպասարկող Ստյոպա Սաֆարյանին՝ այլ ուժերի համար աշխատելու և գլխավոր առաքելությունից շեղվելու համար:

Միակ դեմքը, ով այս տարիների ընթացքում չի վարկաբեկվել ու շարունակում է իր ակտիվ աշխատանքը, Անահիտ Բախշյանն է, ում ներկայումս մի քանի ուժեր փորձում են իրենց շարքերը համալրեն:

Այն, ինչ այսօր կատարվում է Ժառանգությունում՝ տրոհում, քարուքանդ, փլուզում, քաղաքական առումով անցանկալի է, որովհետև դաշտում ընդդիմադիր, գաղափարական հոսանքների դիֆիցիտ է, իսկ Ժառանգությունն այդ դերակատարությունը տևական ժամանակ կատարում էր, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի նման «քաղաքական անողնաշարի» պատճառով այն վերածվել է փլատակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 922 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝