Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
 
«Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասում Է, որ մեզ՝ լրագրողներիս, դուր գալու համար նա չի հրաժարվի «բիզնես կարգով» շրջագայելուց, և «Էկոնոմ կլասի» ու «բիզնես կլասի» տարբերությանը կվճարի սեփական գրպանից։ Ճիշտն ասած, ինձ դուր Է գալիս նոր կառավարության անդամների անկեղծությունն ու պոպուլիզմի բացակայությունը։ Կոնկրետ այս դեպքում Էլ պաշտոնյան իրավացի Է այն առումով, որ եթե որևէ բան մարդու «սրտից չի գալիս», ապա պետք չէ դա անել՝ զուտ ուրիշներին դուր գալու համար։
 
Բայց ես այլ բան եմ փորձում հասկանալ, իսկ ինչի՞ համար է պետք սկզբունքորեն, ի հեճուկս ամեն ինչի, երթևեկել «բիզնես կլասով», եթե քեզ՝ որպես պաշտոնյա, հասնում է «էկոնոմ կլասը»։ Ի՞նչ է դա՝ ինանահաստատման ձե՞ւ, ուրիշներից հետ չմնալու ձգտո՞ւմ, սեփական հարստությունն ի ցույց դնելու ցանկությո՞ւն։ Դե, իհարկե, բոլոր մարդիկ, այդ թվում հարուստներն ունեն իրենց տարօրինակությունները։ Բայց՝ դա այն դեպքում, երբ ես մասնավոր անձ եմ։ Սահմանափակումները սկսվում են այն դեպքում, եթե ես պետական պաշտոնյայի կարգավիճակ ունեմ»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել