«Հայկական ժամանակ» թերթը գրում է․

«Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն հայտարարել է, թե Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցելու շուրջ «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ բանակցությունները արդյունք չեն տվել: Սա ուշագրավ իրավիճակ է ստեղծում:

Խնդիրն այն է, որ անցած տարեվերջին, երբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սպառողներին մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հայտով, այդ նախաձեռնությունը հիմնավորվեց նաև նրանով, որ ՀՀ սահմանի վրա ռուսական գազի գինը նվազելու է: Եվ այդ նվազումն էլ լինելու է Վրաստանի տարածքով այդ գազի տարանցման գնի նվազման հաշվին: Բայց Վրաստանի էներգետիկայի նախարարի հայտարարությունը փաստում է, որ նման հեռանկարը բավականին մշուշոտ է:

Մինչ օրս Վրաստանը ռուսական գազը Հայաստան տարանցելու համար ստանում էր տարանցվող ծավալի 10 տոկոսը: Ռուսական կողմը առաջարկում է վճարման այլ սխեմա, որի արդյունքում Վրաստանը ավելի քիչ օգուտ կստանա: Վրացական կողմն էլ առնվազն այս պահին չի համաձայնում այդ պայմաններին: Բանակցությունները դեռ շարունակվում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել