բացել լրահոսը
11.01.2017  06:09

Պաղեստինցիները միմյանց քաղցրավենիք են հյուրասիրում` Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության առթիվ (photo)

Armen Petrosyan (Արմեն Պետրոսյան)

Անհերքելի իրողություն է՝ որևէ միջազգային հակամարտության վերջնական կարգավորման համար լրջագույն պայման է նաև հակամարտ ժողովուրդների միջև տարիներ, անգամ տասնամյակներ շարունակ ներարկված ատելության թոթափումը, որն առավել շոշափելի արդյունքներ կարող է ունենալ բացառապես սերնդափոխության արդյունքում:

Գրառմանը կցված լուսանկարներն արված են Գազայի հատվածում, որտեղ պաղեստինցիները միմյանց քաղցրավենիք են հյուրասիրում, իսկ սոցիալական ցանցերի պաղեստինյան հատվածում պարզապես ցնծություն է տիրում՝ 2 օր առաջ Երուսաղեմում բեռնատարի միջոցով տեղի ունեցած ահաբեկչական հարձակման առիթով, որի հետևանքով սպանվել են 4 իսրայելցի զինծառայողներ, ավելի քան մեկ տասնյակն էլ վիրավորվել է:

Եվ որքան էլ քաղաքական գործիչները, դիվանագետները, միջազգային հանրությունը ջանք ու եռանդ չխնայեն մեր ժամանակների ամենատևական հակամարտության՝ պաղեստինաիսրայելական հիմնախնդրի կարգավորման հարցում, միևնույն է, միմյանց նկատմամբ թշնամանքն ու փոխադարձ ատելությունը հավելյալ լրջագույն խնդիրներ են ստեղծելու նաև այս հիմնախնդրի վերջնական կարգավորման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 870 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝