Image result for syria2017 թ. առաջին օրերին Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումների հպանցիկ անդրադարձ՝
Սիրիա՝
1. Սիրիական կառավարական ուժերի կողմից Հալեպն ազատագրված է, Հալեպ նահանգը՝ դեռ ոչ:
2. Ալ-Բաբ քաղաքը պաշարված է, այստեղ ամրացած Իսլամական պետության զինյալները շարունակում են դիմակայել թուրքական և այլ ընդդիմադիր կառույցների զինուժին: Քաղաքը պաշարած թուրքերին օդից օգնում են նաև ռուսները:
3. Չնայած զինադադարին՝ սիրիական բանակը ակտիվ աշխատում է Դամասկոսի մոտ, որոշ տարածքներ փորձում է վերցնել ընդդիմադիր խմբավորումներից:
4. Ալ-Ռակայի ուղղությամբ քրդական զինուժը առաջ է գնում ամերիկացի հատուկջոկատայինների աջակցությամբ: Ամերիկյան հատուկ նշանակության ուժերի երեկվա ցամաքային ռազմգործողությունները Դեր Զոր-ալ-Ռակա ուղղությամբ հեշտացնում են քրդերի առաջխաղացումը:

Իրաք՝
1. Մոսուլի ռազմգործողությունները շարունակվում են: Իրաքյան բանակը դուրս է եկել Տիգրիս գետի արևելյան ափ: Այս պահին իրաքյան զինուժի և նրանց սատարող այլ խմբավորումների վերահսկողության տակ են Մոսուլի արևելյան որոշ հատվածներ: Իսլամական պետության զինյալները շարունակում են կատաղի դիմակայություն ցուցաբերել Մոսուլում: Այստեղ գրանցվել է վերջին ամիսներին արձանագրված մահապարտ ահաբեկիչների կիրառմամբ պայթյունների ամենաբարձր ցուցանիշը: Իրաքյան ուժերն առաջ են գնում, բայց շատ դանդաղ:
2. Թուրքիայի վարչապետի Իրաք այցի ժամանակ քննարկվել է նաև թուրքական զինուժի Բաշիկայի ռազմակայանում մնալու հարցը:
Ըստ իս՝ թուրքերը կմնան այստեղ, մինչև Սինջարի հատվածում քրդական PKK-ին չստիպեն հեռանալ, կամ իրաքյան կառավարական ուժերը ամբողջությամբ Սինջարի հատվածը չվերցնեն իրենց վերահսկողության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել