Tert.am-ը գրում է.
 Ֆրանսիայի ոստիկանությունը պարզել է, որ Փարիզում ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի հետաքննության շրջանակում ձերբակալվածների թվում է նրա վարորդը, որը նրան տեղափոխել է քաղաքում, երբ վերջինս հոկտեմբեր ամսին ժամանել էր Ֆրանսիա՝ Նորաձևության շաբաթվան մասնակցելու համար, հայտնում է usmagazine.com-ը:
 Նշվում է, որ վարորդն աշխատել է լիմուզինների ընկերության համար, որը Քարդաշյանների ընտանիքը պարբերաբար օգտագործել է Փարիզ կատարած այցելությունների ժամանակ: Le Monde-ի տեղեկություններով՝ վարորդը վերջին մարդն է եղել, ով հոկտեմբերի 3-ի միջադեպից առաջ աստղին հասցրել է կեցավայր։
 Երկուշաբթի հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի ոստիկանությունը 15 մարդ է ձերբակալել Քարդաշյանի կողոպուտի գործով: RTL ռադիոկայանի տվյալներով՝ ձերբակալվածները կողոպուտի պլանի անմիջական մասնակիցներն են եղել: Մի շարք ԶԼՄ-ներ հաղորդում են 16 կամ 17 մարդու ձերբակալության մասին: Նրանց մեծ մասը եղել է 50-ից մոտ 70 տարեկան, նրանք նախկինում հայտնի են եղել ոստիկանությանը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել