Image result for գազ էլեկտրաէներգիաԲԱՑ ՆԱՄԱԿ, ԱՌԱՋԱՐԿ, ԽՆԴՐԱՆՔ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ,
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ:

Հաշվի առնելով այս տարվա աննախադեպ, սաստիկ ցուրտը՝ առաջարկում եմ ազգաբնակչության կողմից հունվար և փետրվար ամիսներին սպառված գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները փոխանցել գարնան և ամռան ամիսների վրա՝ հնարավորություն տալով մաս-մաս վճարել և այդ մասին նախապես տեղեկացնել ազգաբնակչությանը, որպեսզի չվախենան գազի և հոսանքի մատակարարումից զրկվելուց և անկաշկանդ տաքացնեն բնակարանները, որտեղ նաև երեխաններ և ծերեր կան:
Եթե բոլորին հնարավոր չէ, գոնե այն ընտանիքներին, որոնք ունեն սոցիալապես անկայուն վիճակ:
Նշեմ, որ ես այդ արտոնությունից օգտվելու կարիք չունեմ, որ տպավորություն չստեղծվի, թե իմ շահերից ելնելով եմ առաջարկում:
Հուսով եմ, որ ազգաբնակչության նկատմամբ կդրսևորվի բարյացակամություն, և այս առաջարկը գործնական արձագանք կունենա:

ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել