Image result for դպրոցՎաղվանից ՀՀ դպրոցների մեծ մասը, եթե ոչ բոլորը, դասապրոցեսները սկսելու են ժամը 10:00-ից: Սա իբրև թե պայմանավորված է ցուրտ եղանակով: Որքան գիտեմ, ՀՀ բոլոր դպրոցները ջեռուցվում են, և լավ կլիներ, որ ջեռուցման համար պատասխանատու մեկ-երկու անձը առավոտյան մեկ ժամ շուտ գնան դպրոց և բարձր ջերմաստիճան ապահովեն դպրոցում, ոչ թե դասապրոցեսների սկսման ժամը հետաձգել: Ասեմ, որ այս կերպ բավականին անհարմարություններ են պատճառվում, որոնք ոչ մի լուծում չունեն՝ բացի դասից բացակայելը: Խախտվում է երեխաների երաժշտական դպրոցների, գեղարվեստի դպրոցների, մարզադպրոցների և վերջապես կրկնուսույցի մոտ պարապելու ժամերը, որոնք նույնպես պակաս կարևոր չեն: Ուզում եմ հասկանալ, թե ՀՀ ԿԳՆ-ն այս ամենին ինչ լուծում է առաջարկում: Ի՞նչ կլինի, գործելուց առաջ մտածեք, որ հիմա ծնողներն ու երեխաները փաստի առաջ չկանգնեն... Պահանջում եմ չեղարկել այդ որոշումը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել