Image result for посоветоваться с врачомՀամացանցի հայկական հատվածը ողողված է առողջապահական հոդվածներով, մարդիկ տարբեր հիվանդությունների դեմ տարբեր բաղադրատոմսեր են ներկայացնում, դրանք շատ հաճախ ինչ-որ խառնուրդներ են, մրգեր, հատապտուղներ և այլ։ Բնական հիմքով բաղադրություններին դեռ կարելի է նորմալ վերաբերվել, բայց հոդվածներ են հրապարակվում տարբեր դիետաների մասին, որոնք խոստանում են շատ արագ քաշի անկում։ Ես բժիշկ չեմ, բայց ենթադրում եմ, որ նման հրապարակումների հետևելը կարող է մարդու առողջությանը լուրջ վնաս հասցնել, և կարծում եմ, որ նմանաբովանդակ հոդվածների վերջում պետք է անպայման գրվի, օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ կամ նման մի բան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել