բացել լրահոսը
10.01.2017  18:30

Այն ուժերը, որոնք կախված են անհատներից, տապալման վտանգի առաջ են

Արման Ղարիբյան

Картинки по запросу ընտրություններԽորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի քանի քաղաքական ուժեր կանգնած են վերջնական տապալման եզրին: Խոսքը հատկապես այն ուժերի մասին է, ովքեր ակնկալիքներ ունեն այս կամ այն անհատներից:

Որքան մեր երկրում խոսվում է քաղաքական համակարգի կայացման մասին, մեկ է, անհատները, որոնց ավելի շատ անձնական խնդիրների լուծումն է հետաքրքրում, այդ տրամաբանության մեջ էլ փնտրում ենք «տանիքներ», ուժային կենտրոնները, այնտեղ նախ տաքուկ տեղավորվելու, ապա «մեծ քաղաքականություն» խցկվելու համար:

Հետաքրքրական է, որ հայտնի ասույթի մոտիվներով, ովքեր ավելի շատ են գոռում համակարգի փչացվածության չկայացման մասին, հենց դրանք էլ ապականում են քաղաքական համակարգը՝ բեռ դառնալով շարքային քաղաքացիներիս վրա:
Ընտրությունները վճռորոշ փուլ են մտնում, սակայն քաղաքական դաշտը դրան ավելի շատ արձագանքում է միայն հրապարակային մակարդակում, իսկ ռեալ պոլիտիկի մեջ ակտիվություն նկատելի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 401 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝