Armtimes.com-ը գրում է.
 Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն ԱՄՆ-ում լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Նրան չի հաջողվում Գլենդեյլ քաղաքում իրականացնել նախօրոք ծրագրած «բիզնես պրոյեկտներից» մեկը:
 Դեռ նախկինում Գագիկ Խաչատրյանը Գլենդեյլի Բրոդվեյ եւ Քենվուդ փողոցների խաչմերուկում 5 միլիոն դոլարով ձեռք է բերել մի հողակտոր, որի վրա նախատեսել էր կառուցել շենք եւ վաճառել: Բայց, մեր տեղեկություններով, Գլենդեյլի քաղաքապետարանը չի տալիս համապատասխան թույլտվությունը: Ուշագրավն այն է, որ ըստ մեր աղբյուրների, թույլտվությունը նախկինում տրված է եղել, սակայն հետագայում քաղաքապետարանը չեղյալ է համարել այն, եւ ներկայումս Խաչատրյանը փորձում է նոր թույլտվություն ստանալ, ինչը դեռ չի հաջողվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել