բացել լրահոսը
10.01.2017  16:28

Հայաստանը Միջին Ասիային կապող ուղու ստեղծման օրակարգային իմաստը

Narek Poghosyan

Картинки по запросу хасан роуханиԻրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցից հետո սպասվում է Հայաստանի և Իրանի միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության խորացում, որն արտահայտվելու է նոր նախագծերի մշակմամբ և իրականացմամբ: Իրանի միջազգային ասպարեզում ներգրավվածության մեծացման հետ մեկտեղ բոլորովին նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի և Իրանի համագործակցությունը տարածաշրջանային մակարդակի հասցնելու համար: Այդ հնարավորություններից մեկն էլ Իրանի միջոցով դեպի Միջին Ասիա դուրս գալու նախագիծն է, որի իրագործման դեպքում Հայաստանը կարող է օգտվել Իրանի և Միջին Ասիայի գրեթե «անսպառ» էներգետիկ հնարավորություններից:

Այս նախագիծը ճանապարհ է բացում, որ ԵԱՏՄ-ի և Իրանի շրջանակներում համագործակցությունը տեղի ունենա լայն աշխարհագրությամբ: Մի ուղղությունը, որն Իրանին հնարավորություն է տալիս դուրս գալ ԵԱՏՄ շուկա, Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղին է, իսկ մյուս ուղղությունը, որը թույլ կտա ՀՀ-ին ցամաքային այլընտրանքային ճանապարհով կապվել ԵԱՏՄ միջինասիական թևի՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ անցնում է Իրանի և Թուրքմենստանի միջոցով:

Այս ճանապարհով փոխադրումները գործարկելու և առևտրաշրջանառության մակարդակը բարձրացնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է ձևավորել փոխգործակցություն Հայաստան-Իրան-Թուրքմենստան ֆորմատով, որի ուղղությամբ Հայաստանը քայլեր է սկսել ձեռնարկել:

Այսպես՝ նախօրեին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովի հանդիպումը: Ուշագրավ է, որ քննարկվել են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու մասին:

Հայաստան-Իրան-Թուրքմենիա եռակողմ գործակցության պարզ մեխանիզմը մեծ տրանզիտային նախագծի իրականացման ճանապարհի առաջին քայլն է, սակայն անհրաժեշտ է, որ այս հարցում Հայաստանը շահագրգռի ԵԱՏՄ-ին՝ նախաձեռնողականություն ցուցաբերել, քանի որ արդյունքում կամրապնդվի ԵԱՏՄ դիրքերը Հարավային Կովկասից մինչև Միջին Ասիա ընկած տարածքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 907 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝