Картинки по запросу Արամյանցի դղյակ

Իմ նախորդ հրապարակումներում անդրադարձել եմ հայտնի բարերար Միքայել Արամյանցի` Ախթալայում գտնվող դղյակի ոդիսականին, նշել, թե որքան մեծ է դղյակի պատմամշակութային արժեքը: Բարձրացված խնդիրը պետական մակարդակով լուծում է ստացել, հավանաբար առաջիկայում որոշակի հստակեցումներ կլինեն դղյակի վերակառուցման և բարեկարգման գործընթացի հետ կապված:

Տարեվերջին Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի ընթացքում անդրադարձ է եղել Արամյանցի դղյակի խնդրին: Ներկայացվել է դղյակի շուրջ ընթացող գործընթացը, նշվել, թե ինչպես է այն անցնում պետության պահպանության տակ՝ որպես պատմամշակութային հուշարձան: Իլյա Սանդիկովը, ով շուրջ երկու տարի առանց գումար ստանալու հսկել է դղյակի տարածքը, ասել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մեծ հույսեր է կապում: Սանդիկովը գործադիրի ղեկավարին հրավիրել է Ախթալա՝ տեսնելու հրաշք բնությունն ու անձամբ համոզվելու, որ այստեղ շատ լավ առողջարան կարելի է հիմնել:

Այս հաղորդմանը նույնիսկ վարչապետ Կարեն Կարապետյանն է արձագանքել: Դեկտեմբերի 31-ին Կ. Կարապետյանի անունից Սանդիկովին ամանորյա շնորհավորական բացիկ և նվերներ է ուղարկվել: Օրեր առաջ Սանդիկովին է հանձնվել Կ. Կարապետյանի ուղարկած նվերները:

Վարչապետի քայլն անակնկալի է բերել Ի.Սադիկովին, նա նշել է, որ չի պատկերացրել նման վերաբերմունք պետության կողմից: Նվերից Իլյա պապը ոգևորվել է հատկապես այն պատճառով, որ նա վերջին մի քանի տարիներին ուղղակի մոռացության էր մատնված, չգիտեր թե ում մոտ է աշխատում` մասնավորի՞, թե՞ պետության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել