Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ հաղորդման դրվագը բեմադրված է եղել, նրանք սահմանին չեն եղել (ֆոտո, վիդեո)Armlur.am-ը գրում է. 

Օրերս հանրությանը ներկայացվեց «Մարտիկ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի շրջանակում դերասան Վարդան Պետրոսյանը և էլի մի քանի արվեստագետներ այցելել էին հայկական զորամասերից մեկը: Սոցցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ Վարդան Պետրոսյանի` ադրբեջանական կողմի հետ «սահմանային երկխոսությունը»: Դերասանը հայտնվեց օգտատերերի թիրախում:

Քննադատների մի մասը մտահոգություն հայտնեց, որ Վարդան Պետրոսյանը, հայտնվելով «դիրքերում», պարզապես վտանգել է իր և իրեն ուղեկցողների կյանքը. «Վարդանը պետք է հիշի, որ բեմում չէ, այլ դիրքերում: Ադրբեջանցիներին հայհոյելն էլ կարող է հետագայում դառը հետևանքներ ունենալ սահմանին կանգնած հայ զինվորների համար»,-մեկնաբանել էին օգտատերերը` փորձելով հասկանալ, թե որն էր դերասանի` տվյալ տարածք ներկայանալու և նման քայլի դիմելու իմաստը:

ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Մարտիկ»-ի հեղինակ և ծրագրի ղեկավար Սեյրան Շահսուվարյանի հետ:


«Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ դրվագը ամբողջությամբ բեմադրված էր: Նախ` որտե՞ղ կարող եք տեսնել նման հսկայական բացվածքով դիտակետ. նման դիտակետ չի կարող լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել