Tert.am-ը գրում է.

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Tert.am-ի հետ զրույցում, ասաց, որ ուշացած է համարում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ։

«Հայտարարությունում կար մեղադրանք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմին, համենայնդեպս ինչ-որ լուծումներ, իրավիճակի գնահատականներ հստակ չկային: Կարծում եմ, որ համանախագահները աստիճանաբար սկսում են խոստովանել, որ իրավիճակի նկատմամբ իրենց վերահսկողությունը բարձր չէ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ադրբեջանցու աճյունը վերադարձնելու համանախագահների կոչին այն դեպքում, երբ հայկական կողմի աճյունները ադրբեջանական կողմը բազմից խեղել է, սակայն ադեկվատ արձագանք չի եղել, Աղասի Ենոքյանն ասաց, որ համանախագահների այդ կոչը միտում ուներ երկու կողմին մեղադրել, հավասարակշռություն պահպանել, այսինքն՝ մի կողմից մեղադրում են Ադրբեջանին դիվերսիայի համար, մյուս կողմից՝ կոչ են անում հայկական կողմին աճյունը վերադարձնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել