Картинки по запросу ընտրություններ2017 թվականի գլխավոր իրադարձությունը թերևս ապիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններն են: Նրա դերի ու նշանակության մասին շատ է խոսվել. նոր սահմանադրությամբ, այլևս թիվ մեկ համապետական ընտրությունն է:

Ընտրություններին բան չի մնացել, 3 ամսից քիչ, սակայն արդեն իսկ կարող ենք արձանագրել ավելի վաղ հավակնոտ հայտեր ներկայարած մի շարք ուժերի պարտությունը:
Չցանկանալով անձնավորել դրանք՝ հետևյալը կառանձնացնեի. այն քաղաքական ուժը, որը 2, 3, 4 տարի է՝ խոսում է իշխանափոխության, «ռեժիմը տապալելու» անհրաժեշտության և այլ վեհ գաղափարների մասին, սակայն ընտրություններից 2-3 ամիս առաջ դեռ չի հստակեցնում իր մոտեցումները գործընթացի շուրջ, արդեն իսկ ձախողված է:

Այս պահին հստակ պլատֆորմի մասին հայտարարել է միայն իշխող ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ընդդիմադիր «Ելքը» և ՀԱԿ-ը: Մնացածները ընդհանուր առմամբ հայտարարում են ընտրություններին մասնակցելու մասին, միգուցե ակտիվ հարցազրույցներ, հայտարարություններ անում, սակայն գործողություններում լրջություն դեռ չի նշմարվում:

Լրջություն ասելով պետք է նկատի ունենալ ընտրություններին հաջողություններ գրանցելուն ուղղված էական քայլեր:
Այսպիսի պասիվ ընտրական պրոցես, խորհրդարանական ընտրություն չեմ հիշում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել